Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից. երկուսը մեկում են արել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից։ Եթե իշխանությունը երեկ է ամանորյա խնջույք արել «Կովկաս» ռեստորանային համալիրում, ապա, ինչպես տեղեկացանք, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անցած շաբաթ օրն է նույն՝ «Կովկաս» ռեստորանում մեծ խնջույք կազմակերպել։

«Երկուսը մեկում ենք արել»,- տեղեկացրեց մեր աղբյուրը՝ պարզաբանելով, որ ե՛ւ հետընտրական խնջույք է եղել, ե՛ւ ամանորյա բանկետ։ Մասնակիցների թիվը 5 հարյուրից անցել է՝ տարածքային կազմակերպության ղեկավարներ, շտաբների պետեր, կուսակցականներ։ Իսկ ի՞նչ միջոցներով է ընդդիմադիր ուժը նման միջոցառում անցկացնում։ «Մեր գրպանից ամեն մեկս գումար ենք դրել»։ Երկրի երրորդ քաղաքական ուժն է «Լուսավոր Հայաստանը»՝ ե՛ւ տոնական տրամադրությունն է հասկանալի, ե՛ւ միջոցների հայտնվելը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31