Բաժիններ՝

Ովքեր են Հոլիվուդի ամենագերագնահատված դերասանները

Forbes հանդեսի փորձագետները կազմել են Հոլիվուդի ամենագերագնահատված դերասանների վարկանիշը։ Ցուցակի առաջին տեղն զբաղեցրել է Մեթյու Մաքքոնահին: Դերասանին վճարված 1 դոլարից «Մութ աշտարակ» ֆիլմում դերի համար կինոնկարի ստեղծողներն ստացել են միայն մեկ դոլար եւ մեկ ցենտ:

Նրան հաջորդում են Քրիստիան Բեյլը («Իշխանություն» ֆիլմում նրա հոնորարը յուրաքանչյուր դոլարից փոխհատուցվել է միայն 50 ցենտով) եւ Մեթ Դեյմոնը («Դեդփուլ 2»-ում նրա դերի համար յուրաքանչյուր դոլարը ստեղծողներին բերել է երեք դոլար եւ յոթ ցենտ):

Ամենից ավելի մեծ փոխհատուցում ապահոված դերասաններն են դարձել «Վրիժառուների» աստղերը՝ Ջերեմի Ռենները եւ Մարկ Ռուֆալոն (նրանց վճարված յուրաքանչյուր դոլարի դիմաց պրոդյուսերներն ստացել են 82 դոլար ու 70 ցենտ եւ 80 դոլար ու 20 ցենտ՝ համապատասխանաբար), ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31