Բաժիններ՝

«Եթե իրենք որոշակի գումարի դիմաց էին այդ ամենն անում՝ ես անվճար եմ արել». Քաղաքապետը  հիշեցրեց, որ նախկինում ակտիվիստ է եղել

«Երբ ելույթի մեջ ուղղակի ասում են կեղծ տեղեկություն և ասում են, թե ինչու է բրիտանական ընկերության ուսումնասիրություններն այսպես կամ այնպես, կներեք, այդ ժամանակ ես ո՛չ ավագանու անդամ էի, ո՛չ քաղաքականության մեջ։ Ակտիվիստ էի և պայքարում էի, եթե իրենք որոշակի գումարի դիմաց էին այդ ամենն անում, ապա ես անվճար եմ արել»,- լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հայտարարությանը։

Ըստ Հայկ Մարությանի, ինքն ավելի շատ մեղադրելու իրավունք ունի թե՛ նախկին իշխանություններին, թե՛ ընդդիմադիրներին։

«Այն առաջարկը, որն անում են, ինչո՞ւ նախկինում չեն արել, որովհետև այն ժամանակ դա լավ էր քաղաքի համար, բայց վատ ինչ-որ մեկի բիզնեսի համար։ Տրանսպորտային համակարգի խնդիրները մինչև այսօր չեն լուծվել, քանի որ մարդիկ երթուղայինի գծեր են ունեցել, և նրանց  ձեռնտու չի եղել, որպեսզի տրանսպորտային համակարգի նոր ցանց ստեղծվի, իսկ մենք ուզում ենք, որ այդ համակարգն օր առաջ լինի»,- ասաց Հայկ Մարությանը։

Նրա խոսքով՝ ավագանու և քաղաքապետի միջև գիծ է դրվում այն ժամանակ, երբ ավագանու անդամները սուտ ելույթ են ունենում և դրանով փորձում դիվիդենտներ շահել:

«Այժմ ասում եմ, որ մեզ առնվազն երկու տարի է հարկավոր՝ տրանսպորտային նոր ցանցը ներդնելու համար»,- նշեց Հ. Մարությանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս