Ցմահ դատապարտյալն ազատ է արձակվել
Քիչ առաջ ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանն ազատ արձակվեց։ Դատարանը, հաշվի առնելով Մարուքյանի ծանր առողջական վիճակը և պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունները՝ ռևմատոիդ արթրիտը ու միոպատիան, հենց դատարանի դահլիճից ազատեց նրան: Այս մասին հայտնում է Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպությունը:
ՀՀ կառավարության N825 որոշման համաձայն՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ռևմատոիդ արթրիտը և միոպատին անհամատեղելի են կալանքի հետ։
Աղբյուրը տեղեկացնում է, որ 45-ամյա Վահագն Մարուքյանը շուրջ 25 տարի է ճաղերից այն կողմում էր։ 19-ամյա Մարուքյանին մեղավոր էին ճանաչել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետ Վարդան Ասուրյանի սպանության համար՝ հիմքում դնելով Վահագնի ինքնախոստովական ցուցմունքը, որը նրանք «ստացել էին» խոշտանգման եղանակով: