Բաժիններ՝

Շոուն կոչ է արել բոլորին հարգանք ցուցաբերել Մոուրինիոյի նկատմամբ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն խնդրել է բոլորին հարգանք ցուցաբերել ավելի վաղ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինիոյի նկատմամբ: Դեկտեմբերի 18-ին մանկունյանցիների ղեկավարությունը Ժոզե Մոուրինիոյին հեռացվեց ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից՝ ոչ բավարար արդյունքների համար:

«Այնքան էլ հաճելի չէ, երբ նման նշանակալից իրադարձություն է տեղի ունենում ակումբում, բայց, կարծում եմ, ֆուտբոլիստները հարգանք ցուցաբերեցին այս իրավիճակում: Գուցե մարդիկ շատ արագ մոռացան, թե ինչ է Մոուրինիոն արել «Մանչեսթեր Յունայթեդի» համար, իսկ նա շատ բան է արել: Նրա հետ ակումբը 3 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ այնպիսի տիտղոս, որն ակումբը նախկինում երբեք չի հաղթել: Նա մեկ մրցաշրջանի ընթացքում ակումբի հետ 3 տիտղոս նվաճեց, այդ իսկ պատճառով մարդիկ պետք է հարգեն նրան և հասկանան՝ ինչ է նա արել»,- Շոուին է մեջբերում Шоу Evening Standard-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս