
Տոնական խորտիկ՝ «Եղևնի». կպահանջվի 10 րոպե

Բաղադրիչներ
1. Աղի քրեքեր – 10 հատ
2. Սերուցքային պանիր – 100 գ
3. Խաշած ձու – 1 հատ
4. Մաղադանոս կամ սամիթ – 1/4 փունջ
5. Սխտոր – 1-2 ատամիկ
6. Մայոնեզ – 2-3 ճ/գ
7. Աղ՝ ըստ ճաշակի
8. Նուռ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Պանիրը, ձուն, սխտորը, աղն ու կանաչին հարել բլենդերով:
2. Այնուհետև ավելացնել մայոնեզը և հարել՝ մինչև ստացվի կրեմանման զանգված:
3. Ստացված զանգվածը լցնել հրուշակագործի տոպրակի մեջ և եղևնիներ ձևավորել: Զարդարել նռան հատիկներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը