Բաժիններ՝

Քեյթ Միդլթոնը գնումներ է կատարել «աղքատների համար» խանութում

Քեյթ Միդլթոնը երեխաների հետ Սուրբծննդյան նվերներ է գնել The Range մարանվաճառի դիսկոնտային խանութում: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:  Քեմբրիջի դքսուհուն՝ արքայազն Ջորջի եւ արքայադուստր Շառլոտայի հետ, նկատել է ուսուչուհի Սառա Դենիելսը:

«Մենք սովորել ենք այն ցուցադրական պերճությանն ու հանդիսավորությանը, որոնք գոյություն ունեն թագավորական ընտանիքի շրջապատում: Հրաշալի էր նրան տեսնել երեխաների հետ զեղչերի խանութում, ուր գնում են սովորական մարդիկ»,- ասել է Դենիելսը:

Ընտանիքը հավաքել է մի ամբողջ սայլակ ապրանքներ տան համար եւ խաղալիքներ, իսկ հետո տեղ զբաղեցրել ընդհանուր հերթի վերջում: Նշվում է, որ The Range-ի կառավարիչն իր խանութը կոչում է «John Lewis-ն աղքատների համար» (John Lewis-ը Բրիտանիայի համապիտանի խանութների ցանց է):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31