Բաժիններ՝

Չինաստանում ընտրել են տարվա հիերոգլիֆները

«Ձգտում»-ը եւ «դուրս գալ»-ը դարձել են անցնող 2018 թվականի հիերոգլիֆներն ամենամյա ինտերնետ-քվեարկության արդյունքներով, որն անցկացվել է Չինաստանի մոնիթորինգի եւ հետազոտությունների պետական լեզվաբանական կենտրոնի աջակցությամբ։ «Ձգտել» հիերոգլիֆը, որը նաեւ ունի «ոգեշնչվել», «առաջ նետվել», «ինքնամոռաց աշխատել» իմաստները, դարձել է տարվա հիերոգլիֆը ներքին թեմատիկայի առումով:

Մասնագետների կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ արդի բուռն դարաշրջանում պայքարն ու դեպի առաջ ձգտումը յուրատեսակ երջանկություն են: «Դուրս գալ» հիերոգլիֆը, որը նաեւ կարելի է թարգմանել որպես «ընկրկել», «հետ քաշվել», «հրաժարվել», տարվա հիերոգլիֆ է դարձել միջազգային թեմատիկայի առումով: Փորձագետները դա բացատրում են այն բանով, որ «դուրս գալ» բայը 2018 թվականին «ցնցեց» գործնականում ամբողջ մոլորակը:

ԱՄՆ-ն 2018 թվականին առաջին տեղն է զբաղեցրել «դուրս գալու» որոշումներով, դրանց թվում են դուրս գալու որոշումներն Իրանի հետ միջուկային գործարքից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, Փոստի համաշխարհային միությունից: Պակաս կարեւոր չի դարձել Brexit-ը՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից: Եվս մեկ անակնկալ «դուրս գալ» դարձավ Կատարի դուրս գալն ՕՊԷՔ-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս