Բաժիններ՝

««Տոտենհեմը» երբեք չի դառնա «Մանչեսթեր Յունայթեդի» նման մեծ ակումբ. Պոչետինոն պետք է ընդունի առաջարկը». Կարագեր

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ Մաուրիսիո Պոչետինոն պետք է ընդունի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը:

«Պոչետինոն պետք է ընդունի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, եթե աշխատելու հրավեր ստանա: Կապ չունի, թե որքան հրաշալի է «Տոտենհեմի» մարզադաշտը, որքան երկրպագուներ են այնտեղ այցելելու, և որքան տիտղոս են նրանք նվաճելու առաջիկա մրցաշրջաններում:

«Տոտենհեմը» «Մանչեսթեր Յունայթեդը» չէ, այն երբեք չի դառնա այդքան մեծ ակումբ:

Պոչետինոն ոչինչ պարտք չէ «Տոտենհեմին», նա ֆանտաստիկ աշխատանք է կատարել այն բյուջեով, որը մի քանի անգամ փոքր է «Մանչեսթեր Յունայթեդի» բյուջեից:

Նա հասկանում է, որ այսպիսի շանսեր հազվադեպ են պատահում: Եթե նա հիմա հրաժարվի, այսպիսի հնարավորություն այլևս չի լինի: Եթե Մաուրիսիոն չգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը», դա զարմանալի կլինի»,- գրել է Կարագերն իր սյունակում, ում մեջբերում է The Telegraph-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս