
Հայկական զինուժի կորուստները 2018թ․ նոյեմբերին. Razm.info

Razm.info. 2018 թվականի նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Բոլոր կորուստներն էլ ոչ մարտական են:
• Նոյեմբերի 6-ին հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը: Հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին (ինքնասպանության հասցնելը) մասով։
•Նոյեմբերի 7-ին Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին շրջվել է ՀՀ ՊՆ բեռնատար մեքենա: Վթարից զոհվել են ՀՀ ՊՆ ժամկետային 4 զինծառայողներ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը (1998թ), Հրանտ Արայի Գասպարյանը (1998թ.) ծնված, Էդգար Արմենի Հունանյանը (1998թ.), Դավիթ Բենիամինի Մելքոնյանը (1998թ.):
• Նոյեմբերի 27-ին Գեղարքունիքում ձնահոսքի պատճառով մահացել է 1994 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Մհեր Հովսեփյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։