Բաժիններ՝

Համեղ ձմեռային աղցան՝ կաղամբով և հավով

Բաղադրիչներ

1. Սպիտակ կաղամբ – 400 գ
2. Քերած պանիր – 1/2 բաժակ
3. Հավի կրծքամիս – 500 գ
4. Չորահաց – 1 բաժակ
5. Մայոնեզ
6. Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Աղ արած ջրում եփել հավը: Սառեցնել:

2. Կաղամբը բարակ շերտատել:

3. Հավը կտորների բաժանել և ավելացնել կաղամբին:

4. Ավելացնել քերած պանիրը և խառնել:

5. Լցնել մայոնեզը և նորից խառնել:

6. Աղցանի վրա չորահաց լցնել և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս