Աշխարհի ամենագեր մարդը կարողացել է վեր կենալ բազմոցից
Աշխարհի ամենածանր մարդը՝ Խուան Պեդրո Ֆրանկոն, կատարել է վաղեմի երազանքը եւ սկսել է ինքնուրույն շարժվել: Այս մասին հայտնել է The Mirror հրատարակությունը:
Մեքսիկայում բնակվող տղամարդուն Գինեսի ռեկորդների գրքում որպես մոլորակի ամենածանր մարդ են գրանցել 2016 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ նա կշռում էր 594 կիլոգրամ: Այդ ժամանակվանից 33-ամյա Ֆրանկոն տարել է ստամոքսի ծավալի փոքրացման երկու վիրահատություն, որոնցից առաջինն օրգանը փոքրացրել է 75 տոկոսով, եւ գցել է 294 կիլոգրամ քաշ՝ հետեւելով խիստ սննդակարգի: Տղամարդուն բուժելու համար հիվանդանոցում հատուկ անկողիններ են հարմարեցրել:
«Ինձ համար ամենակարեւորն այն է, որ ես նորից կարող եմ քայլել: Վեց տարի ես չեմ հեռացել իմ տնից եւ ոչ մի տեղ չեմ գնացել, բացի հիվանդանոցից,- պատմել Է Ֆրանկոն :- Ինձ համար մեծ նվաճում է ինքնուրույն վեր կենալը, մեկ, երկու կամ նույնիսկ երեք քայլ անելը: Բայց ես ուրախ եմ, որ սկսում եմ շարժվել»: Մեքսիկացին մանկությունից տառապել է ավելորդ քաշից: Դեռահաս ժամանակ ենթարկվել է վթարի, ինչից հետո ընկել Է կոմայի մեջ եւ որոշ ժամանակ գամված էեղել անկողնուն:
«Այն ժամանակ ես կոտրել էի գրեթե բոլոր ոսկորներս: Բոլոր աջ կողերս, ոտքս, ամեն ինչ»,- հիշում է Ֆրանկոն: Վերականգնման շրջանում նա կերել է, որպեսզի հաղթահարի սթրեսը, եւ շուտով քաշի աճը դուրս էեկել վերահսկողությունից: Բժիշկները պլանավորում են, որ առաջիկա մեկուկես տարում Ֆրանկոն եւս 200 կիլոգրամ քաշ կգցի: Այժմ Ֆրանկոն իր առջեւ նպատակ է դրել սահմանելու նոր համաշխարհային ռեկորդ՝ դառնալ այն մարդը, որն իր քաշից ամենից շատ կիլոգրամներ կպակասեցնի: