
Ավստրալիայում նկարահանել են մողեսների կռիվը

Ավստրալիայի Քվինսլենդի նահանգում ֆերմեր Ջոն Մաքգրատը նկարահանել է երկու մողեսների կռիվը: Այդ մասին հայտնել է Fox news-ը:
«Ես ավտոմեքենան կայանեցի եւ պատրաստվում էի աշխատանքի գնալ, երբ տեսա դա. երկու մողեսներ կռիվ էին տալիս, ինչպես սումոյի ըմբշամարտիկները: Դրանցից մեկը շարունակ փորձում էր գետնին տապալել մյուսին»,-պատմել է Ջոն Մաքգրատը:
Ֆերման գոտեմարտի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել է սոցիալական ցանցի իր էջում՝ տեսանյութին կցելով հետեւյալ խոսքերը. «Դուք վաղօրոք չգիտեք, թե ինչի ականատեսը կարող եք լինել», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: