ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման որոշումը պետք է ստորագրեն կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարները. ՀԱՊԿ մամուլի խոսնակ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու մասին կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի որոշումը ստորագրելու ժամկետները հստակեցված չեն. այդ փաստաթուղթը պետք է ստորագրեն կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարները: Այս մասին «Ռիա նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը տեղեկատվություն չունի, թե Լուկաշենկոյից բացի կազմակերպության անդամ երկրների ղեկավարներից որևէ մեկը ստորագրե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշման նախագիծ, թե՞ ոչ, քանի որ դրա ժամկետները դեռ հստակեցված չեն: «Ես այդ մասին որևէ տեղեկություն չունեմ»,- ասել է նա:
Բելառուսական լրատվամիջոցները դեկտեմբերի 21-ին տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ Ստանիսլավ Զասին կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու մասին:
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ կոնսենսուսով կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Նրա թեկնածությանը համաձայնել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ռուսաստանինախագահները: Զասն այցելել է այդ երկրներ և հանդիպել նախագահների հետ: «Հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում, արդյունավետ ու օգտակար ինձհամար»,- ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը:
Նա հայտնել է, որհանդիպումների ժամանակ ՀԱՊԿ երկրների առաջնորդները խոսել են տարածաշրջանումիրադրության ու կազմակերպության գործունեության իրենց գնահատականների մասին:
«Կարծում եմ՝ մնացած օրերի ընթացքում կամ գալիք տարվա առաջին օրերին բոլոր իրավականգործընթացները կիրականացվեն և կսկսվի աշխատանքը նոր պաշտոնում»,- նշել է Զասը:
Հարցին, թե արդյոք ծրագրվում է հանդիպում Հայաստանի ղեկավարության հետ՝ նապատասխանել է. «Պատրաստ եմ Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմարժամանակ մեկնել այնտեղ ու հանդիպել նրա, արտգործնախարարի և պաշտպանությաննախարարի հետ, քննարկել այն հնարավոր հարցերը կամ խնդիրները, որոնք տեսնում ենկառույցի գործունեության մեջ, և հետագայում աշխատել այդ հարցերի շուրջ»: