Բաժիններ՝

Բելգիայի թագավորն ընդունեց վարչապետի հրաժարականը

Բելգիայի Ֆիլիպ թագավորը դեկտեմբերի 21-ին ընդունել է երկրի վարչապետ Շառլ Միշելի եւ նրա գլխավորած նախարարների կաբինետի հրաժարականը. միապետը նրանց հանձնարարել էժամանակավորապես կատարել պարտականությունները: Այդ մասին հայտնել է թագավորական պալատը:

Վարչապետը դեկտեմբերի 18-ի երեկոյան պաշտոնաթողության խնդրագիր էր հանձնել թագավորին՝ պետության պաշտոնական ղեկավարին: Դրան նախորդել էր կառավարական կոալիցիայից՝ դրա կազմում ամենաազդեցիկ «Նոր ֆլամանդական դաշինք» աջ կուսակցության դուրս գալը՝ ի նշան միգրացիոն քաղաքականության բնագավառում գլոբալ համաձայնագիրն ստորագրելու վարչապետի խոստումի դեմ բողոքի:

Դա վերադասավորումների հանգեցրեց նախարարների կաբինետում եւ կոալիցիայի կողմից մեծամասնության կորստի ֆեդերալ խորհրդարանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31