Լուկաշենկոն, առանց Հայաստանի, Զասին նշանակել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, ով առաջադրված է որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն։
Հանդիպման ընթացքում Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահներից հետո նա աջակցությունն է հայտնել է Զասի թեկնածությանը։
«Ես կանգ առա Զասի թեկնածության վրա, որ օրինակ ցույց տամ, որ ժամանակն է՝ արդեն այս կազմակերպության շրջանակներում նախկին պաշտոնաթող գեներալների ֆորմալ նշանակման փոխարեն անցնել գործող երիտասարդ ու հեռանկարային գեներալներին, որ այս կազմակերպությանը կարևորություն հաղորդվի»,- իր որոշումն այսպես է մեկնաբանել Բելառուսի նախագահը։
Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշման նախագիծը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու՝ Ստանիսլավ Զասի թեկնածությանը աջակցել է Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժէէնբեկովը։