
«Տպավորություն է ստեղծվում, որ որոշման հեղինակները գաղափար չունեն գերատեսչության գործառույթների մասին»

«Նարեկ» Մշակութային Միության անունից հարկ եմ համարում Գերատեսչության լուծարման գործընթացը գնահատել որպես Հայաստան-Սփյուռք համագործակցության սահմանափակում, եթե ոչ քայլ` այդ համագործակցությունը բացառելու։
Տպավորություն է ստեղծվում, որ որոշման հեղինակները գաղափար չունեն գերատեսչության գործառույթների մասին կամ լիովին չեն պատկերացնում նրա գործունեության ծավալը։
Միանշանակ կան խնդիրներ և բացթողումներ, բայց դա չի նշանակում, որ դրանք լուծելու փոխարեն պետք է գնալ լուծարման ճանապարհով։
Անթույլատրելի եմ համարում հապճեպ որոշումների կայացումը, 2017 թվականին տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովը ակնհայտ արձանագրեց գերատեսչության կարևորությունը և եթե նրա լուծարման վերաբերյալ հարց է դրվում, ապա անհրաժեշտություն կա հրավիրելու նոր Համաժողով։
«Նարեկ» Հայկական Մշակութային Միության Նախագահ Արտակ Ժամհարյան
"Նարեկ" Մշակութային Միության անունից հարկ եմ համարում Գերատեսչության լուծարման գործընթացը գնահատել որպես ` Հայաստան…
Gepostet von Armeense Culturele Vereniging Narek am Freitag, 21. Dezember 2018