Բաժիններ՝

Լավրովը ողջունել է Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումը որակել է ճիշտ ուղղությամբ արված քայլ, սակայն առաջարկել է սպասել մինչեւ այդ նախաձեռնության շուրջ իրադրության պարզվելը՚

«Զորքերի ցանկացած դուրսբերում, որոնք անօրինականորեն են գտնվում այս կամ այն երկրի տարածքում, ճիշտ ուղղությամբ արված քայլ է: Այլ բան է որ բազմաթիվ հարցեր են առաջանում, թե մանրամասների առումով որքանով է համաձայնեցված այդ նախաձեռնությունը, եւ կոնկրետ ինչպես էդա լինելու եւ իրագործվելու է արդյոք»,-հայտարարել Է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:

Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է որ ԱՄՆ-ը Սիրիայում ջախջախել է«Իսլամական պետություն» խմբավորման ուժերը, եւ որ ամերիկյան զորքերը միայն հանուն այդ նպատակի են գտնվում Սիրիայում: Ավելի ուշ Սպիտակ տունը հրապարակել էհայտարարություն, որի համաձայն, ԱՄՆ-ն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայից, հա-որդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31