Բաժիններ՝

Գաթվիկ օդանավակայանը, դրոնների հետ կապված միջադեպից հետո, 700 ավիաչվերթ է սպասարկելու դեկտեմբերի 21-ին

Աշխատանքը վերսկսած Գաթվիկ օդանավակայանը «դեկտեմբերի 21-ին 700 չվերթ կսպասարկի»: Այս մասին լրագրողներին հայտարարել է օդանավակայանի գործադիր տնօրեն Քրիս Վուդրուֆը:

«Անցած ամբողջ գիշեր մենք սերտորեն աշխատեցինք ոստիկանության եւ անվտանգության ուժերի հետ՝ թռիչքների համար Գաթվիկը բացելու նպատակով»,- նշել է նա: Սակայն «թռիչքավայրէջքային գոտու վերեւում դրոններ արձակած չարագործներն առայժմ բռնված չեն», խոստովանել է Վուդրուֆը: Գաթվիկը դեկտեմբերի 19-ի երեկոյան դադարեցրել էր աշխատանքը թռիչքավայրէջքային գոտու վերեւում երկու անօդաչու թռչող ապարատների հայտնվելու պատճառով: Արդեն օդանավակայան մեկնած ինքնաթիռները վերաուղարկվել են Քարդիֆ, Լիվերպուլ, Մանչեսթր քաղաքների օդային նավահանգիստներ, Լոնդոնի Սթանսթեդ եւ Լութոն օդանավակայաններ, ինչպես նաեւ Ամստերդամ, Փարիզ եւ Բորդո:

Անօդաչուները կառավարող չարագործներին որոնում են ոստիկանության ավելի քան 20 կարգախմբեր, սակայն առայժմ նրանց ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Գաթվիկի ղեկավարության գնահատումներով՝ օդանավակայանի աշխատանքի վերականգնման համար կպահանջվի մի քանի օր:

Գաթվիկը, որը գտնվում է Լոնդոնից 46 կիլոմետր հարավ ընկած շրջանում, մեկ տարում սպասարկում է ավելի քան 45 միլիոն ուղեւորի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս