
Հայտնի են Ժոզե Մոուրինիոյի հեռացման մանրամասները. ESPN

ESPN-ին հայտնի են դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից Ժոզե Մոուրինիոյի հեռացման մանրամասները:
Վերջին երեք շաբաթների ընթացքում պորտուգալացու և կիսապաշտպան Պոլ Պոգբայի միջև հարաբերություններն այնքան էին սրվել, որ Մոուրինիոն ֆուտբոլիստներից մեկին ասել է՝ հեռու մնալ ֆրանսիացուց: Մոուրինիոն և Պոգբան ավելի էին հեռանում և չէին վստահում միմյանց:
Հաղորդվում է նաև, որ մարզչի նկատմամբ անվստահությունն այնքան էր աճել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների 90 տոկոսը կորցրել էին հարգանքը Մոուրինիոյի նկատմամբ՝ իր քննադատական վերաբերմունքի պատճառով:
Նշվում է, որ այժմ ֆուտբոլիստների տրամադրությունը զգալիորեն փոխվել է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը