
Կոնտեին հետաքրքիր է «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերակը

«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը պլանավորում է նոր գլխավոր մարզիչ նշանակել:
Այժմ, երբ թիմից հեռացվեց Ժոզե Մոուրինիոն, գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է Ուլե-Գունար Սուլշերը:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքի տարբերակը հետաքրքրում է «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին: Լոնդոնյան ակումբում իտալացին փոխարինեց հենց Մոուրինիոյին:
Բացի այդ, առավելություն կարող է լինել այն փաստը, որ Կոնտեն լավ հարաբերություններ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ՝ «Յուվենթուսում» համատեղ աշխատանքի շնորհիվ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը