
Դե Խեան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կմնա անգլիական ակումբում և նոր, երկարաժամկետ պայմանագիր կստորագրի:
Իսպանացու աշխատավարձը կկազմի շաբաթական 390 հազար եվրո, այնքան, որքան դարպասապահն ավելի վաղ պահանջում էր: Դավիդի նկատմամբ հավակնություններ ունեին ՊՍԺ-ն և «Յուվենթուսը», բայց, ինչպես հաղորդում է ESPN-ը, դարպասապահը որոշում է կայացրել մնալ Մանչեսթերում:
Դե Խեան խաղում է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2011 թվականից և «Կարմիր սատանաների» հետ նվաճել է 7 տիտղոս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը