Բաժիններ՝

Զինեդին Զիդանն առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից», բայց դեռ չի պատասխանել

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու առաջարկ է ստացել:

Ֆրանսիացի մարզիչը դեռ չի պատասխանել «Կարմիր սատանաների» ղեկավարությունը, քանի որ կցանկանար աշխատել «Յուվենթուսում» կամ Ֆրանսիայի հավաքականում: Բայց, ինչպես հաղորդում է AS-ը, այդ թիմերում մարզիչներին փոխելու քիչ հավանականության պատճառով մարզիչը կարող է պայմանագիր ստորագրել ակումբի հետ:

2.5 տարվա ընթացքում Զիդանը 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան «Ռեալի» հետ:

Ուլե-Գունար Սուլշերը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը» Ժոզե Մոուրինիոյի հեռացումից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս