
Ո՛չ տուժողն էր հասցրել ոստիկանություն դիմել, ո՛չ էլ կասկածյալը տոնավաճառից դուրս գալ. գողություն Ոսկու շուկայում

Դեկտեմբերի 15-ին, ժամը 17-ի սահմաններում, Մովսես Խորենացու փողոցում գործող ոսկու տոնավաճառում, օգտվելով վաճառողի անուշադրությունից, ոսկյա մատանի էին հափշտակել: Ո՛չ տուժողն էր հասցրել ոստիկանություն դիմել, ո՛չ էլ կասկածյալը տոնավաճառից դուրս գալ, երբ կատարվածի վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին. ևս մի քանի րոպե` և քրեական հետախույզներն արդեն Խորենացու փողոցում էին:
Ստացված տեղեկություններն իրացնելով, դեպքից մոտ մեկ ժամ անց, իրավապահները կասկածյալին տոնավաճառում հայտնաբերեցին և բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ պարզվեց նրա ինքնությունը` Գյումրիի բնակիչ Արտաշես Մանուկյան:Տուժողից ընդունվել է հաղորդում: Գողոնը հայտնաբերվել է:Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: