
Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Կարեն Հակոբյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև հասարակական նշանակության շինություն:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ նա հայտարարագրել է երեք՝ «VOLKSWAGEN TOUAREG 3.6», «VAZ 21063», «GAZ 24-10» մարդատար ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Կարեն Հակոբյանի դրամական միջոցները կազմել են 9 800 000 ՀՀ դրամ և 236 000 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 850 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Կ. Հակոբյանը 2013–2015թթ. աշխատել է «Կարեն Նավասարդյան» Ա/Ձ-ում, որպես մենեջեր: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2018թ. նոյեմբերի 15-ին»: