Բաժիններ՝

«Մոուրինիոն այնքան ուժեղ է, որ իմ աջակցության կարիքը չունի». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր գործընկեր Ժոզե Մոուրինիոյի հեռացումը «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Ես միշտ տխրում եմ, երբ մարզչի հետ նման բան է պատահում: Նման իրավիճակներում մենք միայնակ ենք մնում: Բոլոր մարզիչներն ինձ մտերիմ են: Երբ չկա արդյունք, մեզ հեռացնում են:

Նա այնքան ուժեղ է, որ նրան իմ աջակցությունը պետք չէ: Ամենայն բարիք եմ մաղթում նրան, նա շուտով կվերադառնա»,- Գվարդիոլային է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս