
«Մոուրինիոյին ակումբում ոչ ոք չի կարողանում դիմադրել: Նրանք չգիտեն, թե ինչ անել նրա հետ, ինչ ասել նրան». Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է թիմին «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո (1:3):
««Լիվերպուլը» մի գլուխ ուժեղ է «Մանչեսթեր Յունայթեդից»: «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի կիսապաշտպան ունակ չէ փոխանցում անելու, ոչ մի:
Սա սարսափելի է: «Մանչեսթեր Յունայթեդը» սարսափելի էր: Նրանք ինչ-որ ժամանակ դիմացան, բայց միակ թիմը, որ ցանկանում էր հաղթել, «Լիվերպուլն» էր:
Կհեռանա՞ Մոուրինիոն: Կարծում եմ՝ այո, սակայն ես միշտ նախընտրում եմ սպասել մինչև մրցաշրջանի ավարտը:
Ղեկավարությունն այնքան միամիտ է, սա պարզապես անհավատալի է: Անհասկանալի է, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր առաջարկել Մոուրինիոյին:
Մոուրինիոյին ակումբում ոչ ոք չի կարողանում դիմադրել: Նրանք չգիտեն, թե ինչ անել նրա հետ, ինչ ասել նրան: Նրանք չգիտեն, թե ինչ կասի նա հաջորդ ասուլիսում, ինչ կխոսի: Հիմա նրան հեռացնելը հսկայական կարողություն կարժենա թիմի համար:
Երկրպագուները չեն ցանկանում գնալ խաղերին: Սա առաջին անգամը չէ: Նման իրավիճակ էր նաև Դևիդ Մոյեսի ժամանակ, և մեղքը մարզչինն էր: Նման իրավիճակ էր նաև վան Գալի ժամանակ, և մեղքը մարզչինն էր: Նման իրավիճակ է նաև հիմա: Մոուրինիոյի դեպքում մեղքը կրկին մարզչինն է: Ամբողջ թիմին պետք է վերագործարկում»,- նշել է Նևիլը:
Սիրարփի Աղաբաբյան