
Մեսսին թոփ-5 առաջնություններում առաջին ֆուտբոլիստն է, որ հավաքել է 20 միավոր

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում ջախջախեց «Լևանտեին» 5:0 հաշվով:
Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին: Մեսսին աչքի ընկավ նաև գոլային փոխանցմամբ:
Նման արդյունքով արգենտինացի ֆուտբոլիստը հիմա արդեն ունի 23 միավոր՝ գոլ+փոխանցում համակարգով: Նման արդյունք Մեսսին գրանցել է Իսպանիայի առաջնության 13 խաղերում:
Մեսսին առաջին ֆուտբոլիստն է Եվրոպական թոփ-5 առաջնություններում, որ գրանցել է նման ցուցանիշ:
Նշենք նաև, որ այս հեթ-տրիկը 13-րդն էր արգենտինացի ֆուտբոլիստի կարիերայում՝ միայն «Բարսելոնայի» կազմում: Միայն Կրիշտիանու Ռոնալդուն, ով հանդես էր գալիս «Ռեալ Մադրիդի» կազմում, իր ակտիվում ունի ավելի շատ հեթ-տրիկներ (44):
Սիրարփի Աղաբաբյան