Բաժիններ՝

«Սիմեոնեն քննադատում է «Ռեալին», որ հայտնի լինի երկրպագուների շրջանում». Կուրտուա

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աջակցել է իր թիմակից Լուկա Մոդրիչին, ով խոսել էր «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի վարքագծի մասին:

Հիշեցնենք, որ Սիմեոնեն նշել էր, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանար Գրիզմանը, իսկ Կուրտուան էլ ճանաչվեց լավագույն դարպասապահ, քանի որ խաղում է մադրիդյան ակումբում:

Մոդրիչը պատասխանել էր արգենտինացուն՝ նշելով, որ Սիմեոնեն խոսում է ոչ թե անհատապես ֆուտբոլիստների, այլ հենց ակումբի դեմ՝ փորձելով ամեն կերպ իջեցնել թիմի վարկանիշը:

«Սիմեոնեն քնադատում է «Ռեալին», որ հայտնի լինի երկրպագուների շրջանում: Նա միշտ էլ անում է այդպես՝ հարձակվում է «Ռեալ Մադրիդի» վրա, քանի որ այն լավագույնն է աշխարհում:

Մրցանակը ոչ մի կապ չունի իմ ներկայիս ակումբի հետ:

Պետք է հարգել բոլորի կարծիքը, քանի որ ամեն մեկն էլ ունի իրավունք՝ արտահայտելու այն, ինչ մտածում է:

Ես երեք տարի խաղացել եմ «Ատլետիկոյում»: Երբ անընդհատ մրցում ես աշխարհի լավագույն ակումբի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ, անընդհատ ինչ-որ պոպուլիստական բաներ ես ասում:

Այս դեպքում նա ասում է, որ ես նվաճել եմ մրցանակը, քանի որ խաղում եմ «Ռեալում»:

Բայց Աշխարհի առաջնության ժամանակ ես դեռ այլ ակումբի ֆուտբոլիստ էի, ավելին՝ քվեարկությունը տեղի է ունեցել հուլիսին»,- նշել է Կուրտուան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս