
Թեթև բեզեների պատրաստման գաղտնիքը

Բաղադրիչներ
1. Սառեցված սպիտակուց – 2 հատ
2. Աղ – 1 պտղունց
3. Շաքարավազ – 100 գ
Պատրաստման եղանակը
1. Սկզբում հարել սպիտակուցը՝ մի պտղունց աղի հետ՝ մինչև փրփրի:
2. Աստիճանաբար ավելացնել շաքարավազը:
3. Բարձր արագությամբ հարել այնքան, մինչև ստացված զանգվածը չթափվի տարայից:
4. Խոհարարական տոպրակի մեջ լցնել զանգվածը և պերգամենտով պատված տապակի վրա բեզեներ ձևավորել:
5. Թխել 100 աստիճան տաքացրած ջեռոցում 1-1.5 ժամ՝ կախված բեզեների մեծությունից:
6. Թխման ընթացքում ջեռոցը չբացել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը