
Գիտնականները խմելու ջրի համընդհանուր պակաս են կանխատեսել

Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները կանխատեսում են, որ գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել անալի ջրի պակասի: Ավստրալացի փորձագետների հետազոտության արդյունքները հրապարակված են Phys.org.-ում:
Գիտնականներն օգտագործել են 43 հազար օդերեւութաբանական կայանների եւ ավելի քան հինգ հազար կոնկրետ կետերի տվյալները, որոնք հետեւել են 160 երկրներում գետերի վիճակին: Հետազոտողները հանգել են այն եզրակացությանը, որ կլիմայի փոփոխման պատճառով ավելանում է տեղումների քանակը, սակայն գետերում ջրի մակարդակն իջնում է:
Պրոֆեսոր Աշիշա Շարման բացատրել է, որ ջրի ավելցուկները չեն հայտնվում գետերում, այլ ներծծվում են չոր գետնի կողմից, որը կորցրել է խոնավությունն օդի ավելացող ջերմաստիճանի պատճառով: Մասնագետները հայտնաբերել են, որ տեղումների մոտավորապես 64 տոկոսը մնում է հողի մեջ: Նշվում է, որ գետահոսերի ցամաքումը կարող է բերել բերքի նվազման եւ բնակավայրերի ջրամատակարարման խնդիրներ առաջացնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: