Արթուր Վանեցյանը՝ իր հետագա պաշտոնավարման և առաջիկա բացահայտումների մասին

ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր հետագա պաշտոնավարմանը և շրջանառվող այն լուրերին, որ նոր կառավարություն ձևավորելուց հետո նշանակվելու է առաջին փոխվարչապետ, նշեց, թե հույս ունի, որ դեռ երկար տարիներ կշարունակի պաշտոնավարել՝ որպես ԱԱԾ տնօրեն:

«Ինձ հետ որևէ մեկը չի խոսել իմ հետագա պաշտոնավարումից, ես շարունակում եմ իմ ծառայությունը՝ որպես ԱԱԾ տնօրեն»,- նշեց Արթուր Վանեցյանը:

Հարցին՝ առաջիկայում ԱԱԾ-ի կողմից կլինե՞ն սենսացիոն բացահայտումներ, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ այն բացահայտումները, որոնք ԱԱԾ-ն  իրականացրել է Հայաստանում իշխանափոխության սկզբնական փուլում, լինելու են շարունակական:

«Սակայն բացահայտումների ինտենսիվությունը, որը կա մեր գործունեության ընթացքում, նվազելու է, բայց մենք մշտապես աշխատելու ենք և իրականացնելու ենք մեր առջև դրված խնդիրները: Միշտ չէ, որ հրապարակում ենք այն բացահայտումները, որոնք անում ենք, մեր իրականացնում ենք լուրջ բացահայտումներ, այդ թվում՝ հետախուզության ոլորտում, որոնք չենք կարող բացահայտել: Հետախուզության ոլորտում կատարվող բացահայտումները մշտապես իրականացվում են և շատ բարձր մակարդակով»,- եզրափակեց Ա. Վանեցյանը:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս