
Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև

Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ» շարժման մասնակիցների և ոստիկանության միջև: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ելիսայան պալատի մոտ հավաքվել է ավելի քան հազար մարդ, որոնց թիվը գնալով մեծանում է: Այնտեղ կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր: Առավել ագրեսիվ ակտիվիստներին ոստիկանությունը հարվածում է մահակներով:
Ավելի վաղ ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ կիրառել էր արցունքաբեր գազ:
Վառելիքի գների բարձրացման դեմ «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժումը Ֆրանսիայում սկսվել է նոյեմբերի 17-ին: Այն ուղղված է վառելիքի գնի թանկացման դեմ: Շարժման ներկայացուցիչներին չի բավարարել Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի առաջարկը՝ կապված վառելիքի գների վրա մորատորիում սահմանելու հետ: