
«Պոգբան համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին կարծիքով:
«Պոգբան համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է, նա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է, մենք պետք է պատրաստ լինենք:
Կցանկանայի՞ տեսնել նրան «Լիվերպուլում»: Դուք ինձնից լավ գիտեք, թե ինչ տեղի կունենա, եթե ես պատասխանեմ այդ հարցին: Ուստի ես չեմ պատասխանի: Պատմության սարքեք սրանից»,- Կլոպին է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը