Բաժիններ՝

ՊՍԺ-ն հետաքրքրվում է Բենզեմայով

Ինչպես հաղորդում է France Football-ը, ՊՍԺ-ն դիտարկում է մադրիդյան «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի ձեռք բերման հնարավորությունը:

Ֆրանսիական ակումբն այժմ փնտրում է հարձակվող Էդինսոն Կավանիին փոխարինող, ով կարող է տեղափոխվել «Նապոլի», Մադրիդի «Ատլետիկ» կամ Լոնդոնի «Չելսի»:

ՊՍԺ-ն դիտարկում է նաև Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի թեկնածությունը:

Բենզեման «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2009 թվականից: Ավելի վաղ նա պաշտպանել է «Լիոնի» գույները:

Իսպանական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 հանդիպումներում Քարիմը խփել է 5 գնդակ և կատարել է 2 գոլային փոխանցում: Չեմպիոնների լիգայի 6 հանդիպումներում ֆրանսիացի ֆուտբոլիստը դարձել է 3 գոլի և 2 ասիստի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս