Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» հունվարին նոր ֆուտբոլիստների չի ստորագրի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 17-րդ տուրի «Տոտենհեմի» հետ հանդիպման նախօրեին հաղորդել է, որ ակումբը չի պատրաստվում նոր ֆուտբոլիստների ստորագրել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Հունվարին մենք չենք պատրաստվում ոչ մեկին ստորագրել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական Թվիթերը:

Հիշեցնենք, որ ամռանը մանկունյանցիները ձեռք են բերել  հարձակվող Ռիհադ Մահրեզին (67.8 մլն եվրո), պաշտպան Ֆիլիպ Սանդլերին (2.5 մլն եվրո) և կիսապաշտպան Դենիել Արզանին (890 հազար եվրո): Վերջինս տվյալ պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Սելթիկում»:

16 տուրերից հետո «Մանչեսթեր Սիթին»՝ հավաքած 41 միավորներով, զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

«Մանչեսթեր Սիթիի» և «Տոտենհեմի» միջև հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, Երևանի ժամանակով 16:30-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս