Բաժիններ՝

«Թիմը տան նման է: Չի կարելի ապրել՝ միայն թանկարժեք կահույք գնելով». Մոուրինիոն՝ «Լիվերպուլի» մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտնել  է իր կարծիքն իր թիմի նպատակների և «Լիվերպուլի» տրանսֆերային քաղաքականության մասին՝ երկու թիմերի հանդիպումից առաջ:

«Ամեն ինչ կախված է ձեր վերաբերմունքից: Ես կարծում եմ, որ տիտղոսները կարևոր են՝ հատկապես այն դեպքում, երբ թիմն ունի դրանք նվաճելու պոտենցիալ, կամ՝ երբ հայտնում ես, որ դա քո նպատակն է:

Երբ թիմն ունի պոտենցիալ, դու հասկանում ես, որ առաջին իսկ օրից չի կարելի բացահայտել բոլոր նպատակները: Կարծում եմ, որ Յուրգենն արդեն հայտարարել է, որ իրենք ցանկանում են նվաճել ԱՊԼ-ն,  և դա նրանց նպատակն է:

Ինչ վերաբերում է  նրանց տրանսֆերային քաղաքականությանն ու ծախսերին, ապա կարող եմ ասել, որ թիմը տան նման է: Չի կարելի ապրել՝ միայն թանկարժեք կահույք գնելով: Ֆուտբոլային ակումբն ավելին է, քան թանկարժեք ֆուտբոլիստներ գնելն ու թիմը թարմացնելը:

Չի կարելի գնել միայն թանկարժեք կահույք և ապրել տանը, պետք է անել նաև այլ աշխատանք»,- նշել է Մոուրինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս