
Դեմբելեն դժգոհել է «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն դժգոհ է թիմում՝ իր ուշացումների հետ կապված կատարվող իրադարձություններից:
Ավելի վաղ մամուլը բամիցս նշել է, որ Դեմբելեն խախտում է ակումբի կարգապահական նորմերը և պարբերաբար տույժերի է ենթարկվում:
Sport.es, հղում անելով El Chiringuito-ին, նշում է, որ 21-ամյա հարձակվողը չի ցանկանում, որ մամուլը տեղյակ լինի իր և ակումբի ներքին հարաբերությունների մասին: Երիտասարդ հարձակվողին հատկապես դուր չի եկել, որ մամուլում հայտնվել է այն տեղեկատվությունը, ըստ որի՝ ինքը ներողություն է խնդրել իր թիմակիցներից:
Ֆուտբոլիստը կասկածում է, որ այդ տեղեկատվությունը մամուլին է հաղորդում ակումբի ներսից ինչ-որ մեկը, սակայն չի հասկանում, թե ինչի համար է դա արվում: Դեմբելեն դժգոհ է նրանից, որ մամուլում գրում են միայն իր մասին, այնինչ կան մի շարք ֆուտբոլիստներ ևս, որ ուշանում են մարզումներից:
Բացի այդ, Դեմբելեն չի հասկանում, թե ինչու է մյուս խաղացողների խնդրանքով մարզման ժամը տեղափոխվում, իսկ ինքը չունի նման հնարավորություն:
Ֆուտբոլիստը դժգոհ չէ իր խաղաժամանակից, սակայն չի հասկանում, թե ինչու են ակումբում իրեն նման կերպ վերաբերվում:
Սիրարփի Աղաբաբյան