Բաժիններ՝

Պերեսը Սոլարիին խնդրել է բարելավել հարաբերություններն Իսկոյի հետ

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մասնակցել է ֆուտբոլի և բասկետբոլի ակումբների համատեղ Սուրբ Ծննդյան ընթրիքին:

Պերեսը խոսել է  «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի հետ և  խնդրել է նրան բարելավել հարաբերություններն Իսկոյի հետ: Բացի այդ, նախագահը քննարկումներ է ունեցել մի շարք ֆուտբոլիստների հետ և աջակցել է նրանց:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսկոն դժգոհ է այն հանգամանքից, որ մարզիչն իրեն փոքր խաղաժամանակ է տալիս, ինչի հետևանքով նա ցանկանում է հեռանալ: ԲԿՄԱ-ի հետ խաղում ֆուտբոլիստը նաև ոչ հարգալից վերաբերմունք էր ցուցաբերել երկրպագուների նկատմամբ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31