Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել

Նախագահ Արմեն Սարգսյանը շնոհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առթիվ: Հանրապետության նախագահը շնոհավորել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության համար:

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս նրանց գործունեությունը և ծրագրերը կբխեն Հայաստանի և Արցախի հանրապետությունների, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և համայն հայության շահերից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31