
«Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում

«Դեղին բաճկոնավորներ»-ի շարժման ակտիվիստները պատրաստվում են նոր ցույցերի Ֆրանսիայի ամբողջ տարածքով: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, շաբաթօրյա հերթական բողոքի ակցիաները կդառնան 5-րդ խոշոր միջոցառումը նոյեմբերի 17-ից սկսած:
Ֆրանսիան դեռ չի մոռացել նախորդ շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները:
«Ես չէի ցանկանա նորից տեսնել այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ»,-ասել է քաղաքական գործիչ Ալեն Ժյուպեն, ով գլխավորում է Բորդոյի քաղաքապետարանը: Այնտեղ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցան փողոցայի անկարգություններ:
Վառելիքի գների բարձրացման դեմ «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժումը Ֆրանսիայում սկսվել է նոյեմբերի 17-ին: Այն ուղղված է վառելիքի գնի թանկացման դեմ:
Շարժման ներկայացուցիչներին չի բավարարել Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի առաջարկը՝ կապված վառելիքի գների վրա մորատորիում սահմանելու հետ: