![](/banners/BeFunky-design.jpg)
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/chanaparh-6.jpg)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Լանջիկ-Մաստարա, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ, Սևան-Գավառ, Սևան-Դիլիջան, Սևան-Հրազդան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում գետնաբուք է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն