
Իսպանիայում բացվել է Բենքսիի գործերի ցուցահանդեսը

Մադրիդում բացվել է բրիտանացի հայտնի գրաֆիտի-նկարիչ Բենքսիի գործերի ցուցահանդեսը: Այն, կազմակերպիչների խոսքով, «ավելի արժեքավոր» կլինի այն ցուցադրանքների համեմատությամբ, որոնք ավելի վաղ ներկայացվել էին Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, ուր հավաքորդների մի մասը չէր ցանկացել ուղարկել ստեղծագործությունները։
Մադրիդում բացված ցուցադրանքում, որը կազմակերպվել է Ifema ցուցահանդեսային կենտրոնում, ներկայացված է 75 գործ: Դրանցից 28-ն արված է միակ օրինակով. դա ավելին է, քան հաջողվել էր հավաքել Մոսկվայի եւ Պետերբուրգի ցուցահանդեսների համար: Ընդամենը Բենքսիի գործերը համաձայնել են Մադրիդ ուղարկել 12 հավաքորդներ ամբողջ աշխարհից, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: