«Մանվել Գրիգորյանի մոտ արձանագրել ենք առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա». Արման Թաթոյան

«Մանվել Գրիգորյանին ՄԻՊ աշխատակիցները, այդ թվում՝ բժիշկը, պարբերաբար այցելել են։ Վերջին անգամ մոտ մեկ շաբաթ կամ 10 օր առաջ ինքս եմ այցելել Մանվել Գրիգորյանին, տեղի է ունեցել առանձնազրույց, որի արդյունքներով մենք գրություններ ենք ուղարկել թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ արդարադատության նախարարություն»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա ընդգծեց՝ չի կարող հրապարակել բժշկական գաղտնիքին վերաբերող հարցեր, նշելով, որ դա կարող են հրապարակել Գրիգորյանի փաստաբանները. «Մենք ամենօրյա կապի մեջ ենք Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ, երբ նրանք մեզ ահազանգեն։ Մենք մեր գրությամբ նույնպես արձանագրել ենք առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա»։

Տեսանյութեր

Լրահոս