
Սա կդառնա Ձեր ընտանիքի ամենասիրելի աղցանը

Բաղադրիչներ
1. Ծովախեցգետնի ձողիկներ – 200 գ
2. Կոշտ պանիր – 100-150 գ
3. Լոլիկ – 2 հատ
4. Վարունգ – 2-3 հատ
5. Չորահաց – 100 գ
6. Մայոնեզ՝ ըստ ճաշակի
7. Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Լոլիկը խորանարդաձև կտրատել:
2. Ծովախեցգետնի ձողիկներն օղակաձև կտրատել:
3. Խոշոր քերիչով անցկացնել պանիրը:
4. Վարունգը երկար ու բարակ շերտերի բաժանել:
5. Խառնել բոլոր բաղադրիչները, համեմել աղով և մայոնեզ ավելացնել, մատուցել չորահացով:
Նույն աղցանը կարող եք պատրաստել՝ ծովախեցգետնի ձողիկների փոխարեն՝ հավի կրծքամիս օգտագործելով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը