
Չարենցավանի թիվ 3 դպրոցում դասապրոցեսը վերսկսվել է, հրաժարականի դիմումները ետ են վերցվել. Արայիկ Հարությունյան

Չարենցավանի թիվ 3 դպրոցում դասապրոցեսն այսօրվանից վերսկսվել է, մի քանի հարյուր աշակերտ մասնակցում է, իսկ երեկ հրաժարականի դիմումներ գրած ուսուցիչների մի մասը դրանք ետ է վերցրել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այցից հետո Չարենցավանի թիվ 3 դպրոցում իրադրության զարգացումանը:
Ըստ նրա՝ իրենց երեխաներին դպրոցից հեռացնելու մասին դիմում գրած ծնողներից շատերն էլ դիմումները հետ են վերցրել. «Տեղի համայնքի և մարզպետարանի ներկայացուցիչները տեղում աշխատում են, որպեսզի ընդհանուր հուզական ֆոնն ավելի դրական լինի և գործընթացը նորմալ ընթանա»:
Ա.Հարությունյանը շեշտեց, որ ինչպես միշտ, իրենք գործելու են օրենքի շրջանակներում, տնօրենների ընտրման կարգը փոխվելու է, մեծացվելու է ծնողական և մանկավարժական խորհուրդների դերը. «Սիրո և համերաշխության մթնոլորտում բոլոր հարցերը կլուծվեն»։
Մանրամասները՝ տեսանյութում