«Մենք ընկել ենք ճահիճը». ցուցարարները՝ ՊԵԿ փոխնախագահին

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ ավտոներկրողներ: Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է եկամտահարկ վճարի:

Ցուցարարները ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանի հետ զրույցում հայտարարեցին, որ պահանջում են հաստատագրված արժեք սահմանել, և այդ դեպքում ամեն մեկն արդեն իր անունով կներկրի, ոչ թե «հորքուրի կամ մորքուրի»:

Ցուցարարներից Արման Հովհաննսիյանը նշեց, որ մինչև այս փոփոխությունն օրենքը թույլատրել է, որ ֆիզիկական անձը մեկ մեքենա վաճառի, իսկ երկրորդը նվիրատվություն անի, բայց օրենքը փոխելուց ներկրողներին տեղյակ չեն պահել, և այժմ իրենցից 16-20% հարկ են պահանջում, այն էլ ոչ թե մեքենայի վաճառքի եկամտից, այլ ամբողջ շուկայական արժեքից:

«Մենք ընկել ենք ճահիճը»,- դժգոհեց ցուցարարներից Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ չեն կարողանում նաև դադարեցնել ներկրելը, կա՛մ պետք է բանկին վճարեն, կա՛մ հարկեր:

ՊԵԿ փոխնախագահը հրավիրեց քաղաքացիներին իր մոտ՝ քննարկելու խնդիրը և լուծում գտնելու:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31