Բաժիններ՝

«Սալահը ֆուտբոլիստ է, ով հաղթանակ է բերում». Ջեյմս Միլներ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Նապոլիի» նկատմամբ (1:0) տարած հաղթանակը:

Միակ գոլը խփել է «կարմիրների» հարձակվող Մոհամեդ Սալահը:

«Ծանր խաղ էր, «Նապոլին» լավ թիմ է:

Կարծում եմ՝ մենք իսկապես լավ խաղ ցուցադրեցինք: Մենք գիտեինք, որ պետք է լավ պաշտպանվենք, և բոլոր գծերը շատ լավ պաշտպանվեցին:

Սալահը գոլ խփեց: Մոհամեդը ֆուտբոլիստ է, ով հաղթանակներ է բերում հանդիպումների ժամանակ: Նա համաշխարհային կարգի խաղացող է և նա կրկին արեց դա մեզ համար»,- Միլներին է մեջբերում BBC-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս