Բաժիններ՝

Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի դասական մրցաշարում

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի դասական մրցաշարում:

Լոնդոնում այսօր մեկնարկում Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարը, որին մասնակցելու են 4 շախմատիստ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մրցաշարն ունի անցկացման յուրօրինակ ձևաչափ: Մրցաշարը կանցկացվի նոկաուտ համակարգով:

Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Վաշիե Լագրավը, իսկ Կարուանան և Նակամուրան կմրցեն միմյանց դեմ: Զույգերի հաղթողները կհանդիպեն միմյանց եզրափակչում, իսկ պարտվողները կպայքարեն 3-րդ հորիզոնականի համար:

Դեկտեմբերի 11-ին և 12-ին կխաղարկվեն պարտիաներ դասական շախմատի կանոններով, իսկ դեկտեմբերի 13-ին կխաղարկվեն արագ և կայծականային շախմատի պարտիաներ: Եզրափակիչը և 3-րդ տեղի համար մրցախաղը տեղի կունենա դեկտեմբերի 15-17-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31