Բաժիններ՝

Մեսսին հավաքական վերադառնալու հարցով հանդիպում է ունեցել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հանդիպել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիայի հետ:

Ասոցիացիան ցանկանում է բանակցել 31-ամյա հարձակվողի հետ` ազգային հավաքական վերադառնալու համար:

Մեսսին վերջին անգամ Արգենտինայի ազգային հավաքականում դաշտ է դուրս եկել ամռանը՝ 2018 թվականի Աշխարհի գավաթի 1/8 եզրափակչի՝ Ֆրանսիայի դեմ խաղում (3:4): 2018 թվականի՝ թիմի մնացած հանդիպումները նա բաց է թողել:

Հաղորդվում է, որ Տապիայի և  Մեսսիի հանդիպումը տեղի է ունեցել Մադրիդում, որտեղ տեղի է ունեցել «Լիպերտադորեսի» գավաթի եզրափակիչ հանդիպումը: Խոսակցությունը տևել է մի քանի րոպե:

Ասոցիացիայի ղեկավարը Լեոյին խնդրել է հաջորդ տարի վերադառնալ ազգային հավաքական:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31